Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կարգադրել է դատական գործ հարուցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ այն պատճառով, որ Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել առաջիկա ռազմածովային ցուցահանդեսին: «Սրանք ոչ ժողովրդավարական քայլեր են, որոնք անընդունելի են բարեկամ երկրների միջև, և ես կոչ եմ անում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին ամբողջությամբ վերանայել դրանք»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։               
 

Ո՞Ւմ «վրայով» է ԱԺ նախագահի աթոռը

Ո՞Ւմ «վրայով» է ԱԺ նախագահի աթոռը
09.09.2008 | 00:00

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ խորհրդի գործադիր մարմինն անցած շաբաթ որոշում է կայացրել, որ ԱԺ նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ, և այդ տեղը պետք է զբաղեցնի Հովիկ Աբրահամյանը։ ՀՀԿ որոշ հնաբնակներ կարծում են, թե այդ փոփոխությունը նպատակահարմար է այն տեսանկյունից, որ եթե առաջանա ԱԺ նախագահի կողմից հանրապետության նախագահի պարտականությունների ստանձնման անհրաժեշտություն, այդ դերակատարությունն ավելի հարմար է «կամային» Հովիկ Աբրահամյանին, քան «թուլակամ» Տիգրան Թորոսյանին։
Նախագահամերձ և Հայաստանի արմատական ընդդիմությանը մոտ կանգնած որոշ աղբյուրներ, սակայն, պնդում են, որ Հովիկ Աբրահամյանը խիստ վաղաժամ է սկսել իր վրա «չափել» ԱԺ նախագահի աթոռը։ Ըստ այդ աղբյուրների՝ Աբրահամյանի թեկնածության առաջքաշումն այդ համատեքստում ընդամենը վարպետորեն պատրաստված «կուտ» էր, որը տվյալ «բազմափորձ» գործիչը կերել է ու ընկել թակարդը։ Որովհետև բոլորովին չի բացառվում, որ նրա թեկնածությունը մերժի 98-հոգանոց ՀՀԿ խորհուրդը։ Նույն աղբյուրները չեն բացառում նաև, որ Տիգրան Թորոսյանը, այնուհանդերձ, կհրաժարվի, և տեղի կունենա Հովիկ Աբրահամյանի ընտրության քվեարկությունը, բայց նա չի ընտրվի ԱԺ նախագահ։ Պարզապես դրա արդյունքում կառաջանա խորհրդարանական ճգնաժամ, ինչը երկու ամիս ձգվելու դեպքում նախագահին հնարավորություն կտա ըստ սահմանադրության լուծարել Ազգային ժողովը և նշանակել նոր ընտրություններ։ Արմատական ընդդիմության աղբյուրների պնդմամբ, Սերժ Սարգսյանը վստահելի միջնորդների միջոցով խոստացել է այդ խնդիրը լուծել մինչև տարեվերջ, և հենց դա էլ ընդդիմության ներկայիս լռության գինն է։

Դիտվել է՝ 4939

Մեկնաբանություններ